![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/capture_136-770x_.png)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավանություն է տվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագրին, երեքշաբթի հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման նպատակով Ադրբեջանի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրի հաստատման մասին», – ասվում է հաղորդագրության մեջ:
Այս համաձայնագրի նպատակը, որը սահմանում է երկաթուղային ենթակառուցվածքների և տարանցիկ փոխադրումների զարգացման ոլորտում համագործակցության պայմանները, տրանսպորտային կապերի արդյունավետության բարձրացումն է և «Հյուսիս-Հարավ»-ի արևմտյան երթուղու ներուժի բարձրացումը։
Համաձայնագիրը կխթանի երկաթուղով բեռնափոխադրումների ծավալների ավելացումը և կապահովի երթևեկության ծավալների աճի տեմպերի և երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի զարգացման միջև հավասարակշռությունը։