
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջեւ տեղի ունեցած հանրահավաքի կապակցությամբ տարածել է հետեւյալ հայտարարությունը. “”Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջեւ ուսանողների բողոքի ցույցի առնչությամբ, որը վերածվեց հսկողությունից դուրս եկած հանրահավաքի, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք է հայտնել որոշ անընդունելի արարքների կապակցությամբ, որոնք, չնայած իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցներին եւ դեսպանության պահպանությունը ուժեղացնելու ջանքերին թույլ տրվեցին փոքրաթիվ անձանց կողմից, եւ համապատասխան մարմիններից պահանջել է ձեռնարկել անհապաղ միջոցներ եւ անհրաժեշտ քայեր այդ ուղղությամբ: Արտաքին գործերի նախարարությունը, հարգելով միջազգային օրենքներն ու կանոնները եւ շեշտելով դիվանագիտական հաստատությունների անձեռնմխելիությունը, ընդգծում է դիվանագիտական հաստատությունների եւ աշխատակիցների պահպանությանն ուղղված Իրանի Իսլամական Հանրապետության պարտավորությունը: Անշուշտ, համապատասխան մարմինները օրինական միջոցներով հետամուտ կլինեն խնդրին»,-ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ: