![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/default-6.jpg)
Պաղեստինյան ահաբեկչական խմբավորման՝ փոխանակումը դադարեցնելու մտադրության մասին հայտարարությունից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը հորդորել է երեքշաբթի շարունակել պատանդների ծրագրված ազատ արձակումը, հայտնում է Reuters-ը:
«Մենք պետք է ամեն գնով խուսափենք Գազայում ռազմական գործողությունների վերսկսումից, որը կհանգեցնի հսկայական ողբերգության», – ասված է հայտարարությունում։
«Երկու կողմերն էլ պետք է լիովին հարգեն հրադադարի համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները և Դոհայում վերսկսեն բանակցությունները երկրորդ փուլի համար»,- հավելել է Գուտերեշը։
ՀԱՄԱՍ-ը երկուշաբթի հայտարարել է, որ կդադարեցնի իսրայելցի պատանդների ազատ արձակումը մինչև հետագա ծանուցումը՝ մեղադրելով Իսրայելին Գազայում հրադադարը խախտելու մեջ, ինչը սրում է հակամարտության վերսկսման վտանգը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին երկուշաբթի հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է շաբաթ օրը ազատ արձակի Գազայում պահվող բոլոր պատանդներին, հակառակ դեպքում նա կառաջարկի չեղարկել հրադադարը: