Պետք է ամեն գնով խուսափել Գազայի հատվածում հակամարտության վերսկսումից․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաղեստինյան ահաբեկչական խմբավորման՝ փոխանակումը դադարեցնելու մտադրության մասին հայտարարությունից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը հորդորել է երեքշաբթի շարունակել պատանդների ծրագրված ազատ արձակումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Մենք պետք է ամեն գնով խուսափենք Գազայում ռազմական գործողությունների վերսկսումից, որը կհանգեցնի հսկայական ողբերգության։ Երկու կողմերն էլ պետք է լիովին հարգեն հրադադարի համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները և Դոհայում վերսկսեն բանակցությունները երկրորդ փուլի համար», – ասված է հայտարարությունում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին երկուշաբթի հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է շաբաթ օրը ազատ արձակի Գազայում պահվող բոլոր պատանդներին, հակառակ դեպքում նա կառաջարկի չեղարկել հրադադարը:




Լրահոս