ՀՎԿԱԿ «Արագածոտն», «Արմավիր» և «Կոտայք» մասնաճյուղերում լաբորատոր գործունեությունը վերակազմակերպվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով առողջապահության ոլորտի լաբորատոր համակարգի զարգացման ռազմավարությունը և նաև որակի կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությունը` ՀՎԿԱԿ «Արագածոտն», «Արմավիր» և «Կոտայք» մասնաճյուղերում լաբորատոր գործունեությունը վերակազմակերպվել է. այսուհետ այն կիրականացվի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի մասնաճյուղում, այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

«Նշված մասնաճյուղերը շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը, այն է` բնակչության շրջանում սանիտարահամաճարակային իրավիճակի վերահսկում, համաճարակաբանական հետազոտություններ, նմուշառումներ և այլն:

Նշենք նաև, որ լաբորատոր գործունեությունը ՀՎԿԱԿ բազմաթիվ գործառույթներից մեկն է միայն, ինչի կազմակերպումը և արդյունավետությունը բխում է բնակչության առողջության պահպանման անվտանգության շահերից»,-ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս