ԵԽԽՎ-ի բանաձևը հերքում է Ղրիմի հանրաքվեի լեգիտիմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեն առաջարկում է Վեհաժողովին բանաձեւի նախագիծ ընդունել, որում Ղրիմում անցկացված նախագիծը  ոչ սահմանադրական է համարվում:

«Այսպես կոչված հանրաքվեն, որը Ղրիմում անցկացվել է մարտի 16-ին ոչ սահմանադրական է, քանի որ հակասում է թե Ղրիմի Սահմանադրությանը, թե Ուկրաինայի Սահմանադրությանը»,-ասվում է բանաձեւի նախագծում, որը ապրիլին ութին ստացել է մոնիթորինգային կամիտեի աջակցությունը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Ինչպես փաստաթղթում է նշվում, «հանրաքվեի արդյունքները ու տարածքի բռնակցումը ՌԴ կողմից իրավական ուժ չունի ու չեն ընդունվում Եվրոպայի խորհրդի կողմից»:

«Վեհաժողովը կրկին հայտարարում է իր հաստատակամ աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, անկախությանը»,-ասվում է բանակցության նախագծում:




Լրահոս