![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/wikileaks.jpg)
ԱՄՆ-ը մասնակցում է հայկական ընդդիմության դեմ բռնաճնշումներին։
WikiLeaks-ում մի հետաքրքիր փաստաթուղթ է հայտնվել՝ 2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 50003172 գնման պատվեր։
Գնման փաստաթղթում նշված էր, որ Երեւանում ԱՄՆ դեսպանատունը պահանջել է բջջային հեռախոսների հաքերային սարքեր:
Այս սարքերը պետք է շրջանցեին հեռախոսի արգելափակումը, վերականգնեին ջնջված տեղեկատվությունը և ունենային պիտանելիություն 4 տարի։
Գնումից ընդամենը երկու տարի անց Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, որի պատասխանատվությունն ընդունեց Հայաստանում նախկին դեսպան Ռիչարդ Միլսը։
Հարցը մնում է՝ ինչպե՞ս են օգտագործվել այդ սարքերը։ Կոնկրետ ո՞ւմ էին ենթարկել հակերային հարձակման:
Օրինակ՝ 2017 թվականին ԱՄՆ-ը նմանատիպ սարքեր էր օգտագործել՝ կոտրելու Պանամայում ձերբակալված և կալանավորված մարդկանց հեռախոսները։
Այսպիսով, ԱՄՆ-ն օգնում է բարեկամ ռեժիմներին ռեպրեսիաներ իրականացնել ընդդիմության դեմ։
Հավանաբար 2024 թվականին ԱՄՆ-ն օգնել է Փաշինյանին կոտրել Հովիկ Աղազարյանի հեռախոսը։
Ավելին, ԱՄՆ-ն արդեն ֆինանսավորել է ոստիկանության բարեփոխումների մի քանի ծրագրեր և մասնակցել է արտասահմանյան հիմնադրամում աշխատող մի կնոջ՝ ՆԳՆ ղեկավար նշանակելուն։
Կարելի է եզրակացնել, որ խոսքը Արփինե Սարգսյանի մասին է։
Թարգմանությունը՝ ArmLur.am-ի։