![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/mycollages_30-1540x_.jpg)
Գորիս-Կապան ճանապարհը հանձնել են իրենք, Տավուշի գյուղերի հանձնումը իրենց ձեռքի սև գործն է, Քարվաճառը ստորագրությամբ՝ առանց կռվելու հանձնել են իրենք և դեռ խոսում են կռվելուց։ Այս մասին հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այսօրվա արտահայտությանն արցախցի լրագրողին։
«Անվտանգ կլինի, երբ խաղաղության պայմանագիր կկնքենք: Դուք դուրս եկաք այնտեղից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ այն զենքերով, որը ՀՀ-ն թողել էր: Պետք էր կռվել, Հայաստանը կռվել է, բերեցիք հաճո իշխանություն, ով օրեր անց ստորագրեց այդ պետության վերացման մասին»,-ասել էր Սիմոնյանը։
«Այս պատասխանը ցինիզմի գագաթնակետն էր, որը մեր կյանքում արդեն սովորական է դառնում։ Առաջին արձանագրումս այն է, որ եթե այս մարդիկ, իրենց չարիքի գլխավորությամբ, բացահայտ խոսում են այս մասին՝ ոլորապտույտ ճանապարհներով մոլորեցնելով արտահայտում են իրենց մտքի եղածը, ապա պատկերացրեք, թե իրենց միջավայրում ինչեր են ասում։
Այն բնութագրի տակ է մտնում այս անձը, որն իրեն տրվել է սեփական դաշինքի և կուսակիցների կողմից։
Երկրորդ պարագան քաղաքական բարոյականության մասին է։ Մենք սպառվել ենք ասելով, որ այս մարդիկ քաղաքական բարոյականություն չունեն։ Եվ այս մարդիկ տարբեր ճանապարհներով հայտնվել են իշխանություն ղեկին և չակերտավոր կերպով կառավարում են մեր երկիրը։ Մեր կյանքերը սրանց են վստահված, նրանք վաղը հանգիստ կարող են շրջվել և ձեզ ասել, թե պետք էր կռվել, մոռանալով, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնել են իրենք, Տավուշի գյուղերի հանձնումը իրենց ձեռքի սև գործն է, Քարվաճառը և Արցախի մի շարք հատվածներն իրենք ստորագրությամբ են հանձնել՝ առանց կռվելու։ Եվ եթե կռվողների մասին են խոսում, թող իրենք ասեն, թե որտեղ են գտնվել ամբողջ պատերազմի ընթացքում»,- ասել է Սրբազանը։