ՏԵՍԱՆՅՈՒԹ․Որոշել եմ առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու․ Ռուբեն Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հայտարարությամբ է հանդես եկել․

«Գյումրիի, Հայաստանի գլխավոր պրոբլեմը երևույթ է, որի անունը նիկոլիզմ  է և անձ է, որն ապրում է Երևանի կառավարական ամառանոցներից մեկում։

Հենց այդ գիտակցումն է, որն ինձ ստիպել է կայացնել իմ կյանքի վերաբերյալ հերթական շրջադարձային որոշումը․  ես որոշել եմ առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու»։

Մխիթարյանն ընդգծել է՝ պաշտոնն իր համար ինքնանպատակ չէ, ինքն իրական այլընտրանք է առաջարկում։

«Ես ուզում եմ իմ Գյումրիին, իմ համաքաղաքացիներին տալ իրական այլընտրանքի հնարավորություն։ Իսկ Գյումրիի զարգացման այն ծրագիրը, որը ներկայացնելու ենք, լինելու է ամենապայծառն ու ամենաիրատեսականը»,- ասել է նա։

Ռուբեն Մխիթարյանը նշել է նաև՝ Գյումրիի քաղաքապետի մյուս թեկնածուներին իրեն հակառակորդ չի համարում, բայց հստակ դիրքորոշում ունի․

«Գյումրի  քաղաքի ընտրություններում օրվա իշխանությունները հաջողություն չպետք է գրանցեն, և այդ արդյունքին հասնելու համար ես պատրաստ եմ համագործակցել նման հստակ դիրքորոշում ունեցող մնացած բոլոր թեկնածուների հետ»։




Լրահոս