ԱՄՆ ֆինանսների նախարարը մեկնում է Կիև՝ Զելենսկու հետ հանդիպման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի այցը Ուկրաինա մոտ ապագայում։ Այս մասին հայտնում է  РБК- Украина-ն՝ հղում կատարելով Թրամփի X-ի հրապարակմանը։

Թրամփի խոսքով՝ Ուկրաինա այցի ընթացքում Բեսենտը կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Այս պատերազմը պետք է և շուտով կավարտվի. չափազանց շատ մահեր և ավերածություններ եղան։ ԱՄՆ-ը միլիարդավոր դոլարներ է ծախսել ամբողջ աշխարհում՝ չնչին արդյունքներով: Երբ Ամերիկան ​​ուժեղ է, աշխարհը խաղաղության մեջ է»,- գրել է Թրամփը:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Բեսենտը մտադիր է այս շաբաթ այցելել Ուկրաինա՝ նախնական բանակցությունների շրջանակներում՝ հազվագյուտ մետաղների հետ կապված։:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը հետաքրքրված է ուկրաինական հազվագյուտ մետաղներով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դեմ չէ Ուկրաինայի հետ զենքի մատակարարման դիմաց հազվագյուտ մետաղներ և այլ ռեսուրսներ ձեռք բերելու գործարքին։

Դրան Զելենսկին պատասխանել է, որ Ուկրաինան բաց է ԱՄՆ-ի առաջարկների համար։




Լրահոս