ԵԽԽՎ-ն կքննարկի Ռուսաստանի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ-ն, որի նիստն անցկացվում է Ստրասբուրգում, որոշել է այս շաբաթվա գլխավոր հարցերի քննարկման առաջնահերթությունը:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը ` ապրիլի 9-ին,  պատգամավորները կքննարկեն Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտներին սպառնացող վտանգը, իսկ որոշումն այն մասին, թե ի՞նչ պատժամիջոցներ կձեռնարկվեն Ռուսաստանի դեմ, կկայացվի ապրիլի 10-ին:

Ռուսաստանյան պատվիրակության իրավասությունների վերանայման հարցի զեկուցողը կլինի ավստրիացի սոցիալիստ Շտեֆան Շեննախը:

ԵԽԽՎ որոշման նախագծում կառաջարկվի Ռուսաստանին ավելի մեղմ պատժել Ղրիմի բռնագրավման համար, այսինքն` զրկել ԵԽԽՎ-ի նրա պատվիրակությանը ձայնի իրավունքից, բայց ոչ իրավասություններից:

Կլինի նաև մեկ այլ առաջարկություն` Ռուսաստանի հանդեպ առայժմ պատժամիջոցներ չկիրառել, սակայն դատապարտել Ղրիմի աննեքսիան և Ձևավորել ԵԽԽՎ կոմիտե` 2013թ օգոստոսից մինչև 2014թ մարտը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների ուսումնասիրման նպատակով:




Լրահոս