
Այսօր` նոյեմբերի 30-ին, Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գարեթ Ուինն Օուենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, ինչպես նաև Կոնգրեսի մոտեցումները Ընտրական օրենսգրքի և ընտրական գործընթացների վերաբերյալ: Լևոն Զուրաբյանը նշել է, որ այսօր Հայաստանի հիմնական գերխնդիրը օրինակարգ իշխանության ձևավորումն է, ինչը թույլ կտա վերջնականապես կազմաքանդել երկրում հաստատված քրեա-օլիգարխիկ ռեժիմը և առողջացնել Հայաստանի քաղաքական և տնտեսական համակարգը: