
«Ուրարտուն» շարունակում է ուսումնամարզական հավաքը Արաբական Միացյալ Էմիրություններում։
Այսօր ակումբը հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց։ Երևանյան թիմը 4-0 հաշվով հաղթեց չինական ««Չժեցզյանին»։
Հանդիպման գոլերի հեղինակների վերաբերյալ տեղեկություն չի հրապարակվել։
Իսկ Կիպրոսում ուսումնամարզական հավաքի շրջանակում Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի է ավարտել «Էթնիկոսի» հետ հանդիպումը՝ 0-0։