Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը մինչև փետրվարի 15-ի կեսօր ազատ չարձակի բոլոր պատանդներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
«Պատանդներին չվերադարձնելու դեպքում ՑԱԽԱԼ-ը կվերսկսի ինտենսիվ ռազմական գործողությունները մինչև ՀԱՄԱՍ-ի վերջնական ջախջախումը», – հայտարարել է նա։