ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը. Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնալդ Թրամփը բացառել է Միացյալ Նահանգների կողմից Գազայի հատվածի գնման հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը։

«Մենք ոչինչ չենք գնի: Մենք կստանանք այն (խմբ. Գազայի հատվածը), կպահենք այն մեզ և կհասնենք նրան, որ այնտեղ խաղաղություն լինի, խնդիրներ չլինեն և ոչ մեկի մոտ հարցեր չառաջանան: Մենք այն (խմբ. Գազայի հատվածը) պատշաճ կերպով կկառավարենք»,- ասել է Թրամփը։

Հարցին, թե ինչպես Միացյալ Նահանգներն իր վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, նախագահը պատասխանել է, որ դա հնարավոր կլինի իր երկրի ունեցած լիազորությունների շնորհիվ:

Միևնույն ժամանակ, ըստ Սպիտակ տան ղեկավարի, իր ծրագիրը ներառում է անկլավում «հյուրանոցների, գրասենյակային շենքերի և բնակարանների» կառուցում։ «Այն (խմբ. Գազայի հատվածը), կարող է ադամանդ դառնալ»,- պնդել է նա։

Պատասխանելով Գազայի բնակչության մշտական ​​տեղափոխման հնարավորության մասին հարցին՝ Թրամփը պատասխանել է, որ «չի ցանկանա, որ նրանք այնտեղ ապրեն»։ Սպիտակ տան առաջնորդը վստահություն է հայտնել, որ Եգիպտոսում և Հորդանանում տարածքներ կհատկացվեն պաղեստինցիների բնակեցման համար։




Լրահոս