![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_5287689905356531886_y.jpg)
Միջին միջանցքն ամենաարագ և հուսալի տրանսպորտային միջանցքն է։ Մենք վերապրել ենք համաճարակ, պատերազմներ, ու չպետք է սահմանափակվենք մեկ այլընտրանքով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ անդրադառնալով այսպես կոչված Զանգեզուրի «միջանցքին»։
«Իհարկե, այստեղ առաջնահերթ կարևորում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության դադարեցումը, խաղաղ բանակցությունները և, իհարկե, խաղաղության հասնելը։ Մեզ համար արժեքավոր այս բանակցությունները շարունակվում են։ Իհարկե, դա անելիս մենք պետք է հաշվի առնենք երկրների ազգային անվտանգությունը։ Այս մասին խոսում են Ադրբեջանն ու Հայաստանը։ Կա նաև իրանական այլընտրանք, և այն նույնպես դրված է սեղանին։
Ամեն դեպքում, այս միջանցքը կիրականացվի, բայց մեր ադրբեջանցի եղբայրները ուշադրությամբ ուսումնասիրում են՝ Հայաստանո՞վ կանցնի այն, թե՞ Իրանով։ Մենք ևս հետևում ենք գործընթացին»,- ասել է թուրք նախարարը: