![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/big_1463058584_7457049.jpg)
Հայաստանի աթլետիկայի հավաքականի համար 2025 թվականի մրցաշրջանը կմեկնարկի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը:
«2025 թվականի առաջին մրցաշարը, որին մասնակցում ենք, Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունն է: Մարտին կայանալու է Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցենք 2 մարզիկով: Իսկ ահա մայիսին Արտաշատում կկայանա Հայաստանի առաջնությունը»,-ասաց գլխավոր մարզիչը:
Հայաստանի աթլետիկայի հավաքականը Բալկանյանը երկրների ձմեռային առաջնությանը կմասնակցի 6 մարզիկով` Երվանդ Մկրտչյան (վազք), Ռազմիկ Ղազարյան (եռացատկ), Գոռ Հովակիմյան (եռացատկ), Յանա Սարգսյանը (հեռացատկ, եռացատկ), Իզաբելլա Առաքելյան (հեռացատկ): Մարզիչները կլինեն հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանն ու մարզիչ Արսեն Պետրոսյանը:
Առաջնությունը կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում և կմեկնարկի փետրվարի 15-ին։