Շունը դատարանում վկայություն է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տանգո անունով լաբրադորին կանչել են ֆրանսիական Թուր քաղաքի դատարան` նրա տիրոջ սպանության գործով վկայություն տալու համար:

Վերջինիս սպանել էին բեյսբոլի փայտով ծեծի ենթարկելով:

Ինչպես հաղորդում է Mirror-ը, դա շներին դատարան կանչելու առաջին դեպքը չէ:

Տուրի իշխանությունները քննչական փորձ են կատարել: Նրանք ստիպել են ենթադրյալ մարդասպանին փայտը բարձրացնել սկզբից Տանգոյի, այնուհետև` այլ լաբրադորի վրա, որից հետո համեմատել շների ռեակցիան: Երկու շներն էլ կտրուկ վեր են թռել, երբ փայտը նրանց մռութների կողքով է անցել:

Թե ինչպիսի եզրակացություն կարելի է անել դրանից, պարզ չէ, սակայն կասկածյալի փաստաբանը բողոքել է քննչական մարմնի նման մեթոդների դեմ:




Լրահոս