![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_5867365483630671426_y.jpg)
2020թ․-ի պատերազմի ժամանակ անհետ կորածների թվում է պայմանագրային զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանը:
Պատերազմի ժամանակ Ռուդիկ Ալեքսանյանը եղել է Էջմիածնի «Քիմիական զորամասի» կազմում։ 2020թ-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում իրականացրած մարտական գործողությունից հետո 62 հոգանոց անձնակազմից 40-ը հետ չի եկել։ Հետագայում նրանցից հինգը վերադարձել է գերությունից, յոթի մարմինը նույնականացվել է, իսկ մնացած 28-ից մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա։
Հունվարի 31-ին Ազգային ժողովում է եղել նաեւ անհետ կորած զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանի հայրը՝ Վիտյա Ալեքսանյանը, ու վրդովված հայտնեց, որ տարել, փակել են օթյակում, ինչու՞:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան