Իլոն Մասկը կոչ է արել վերակազմավորել ՆԱՏՕ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ղեկավար, գործարար Իլոն Մասկը կոչ է արել վերակազմավորել Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X-ում՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի վերաբերյալ սենատոր հանրապետական Մայք Լիի գրառմանը։

Սենատորը նշել է, որ ՆԱՏՕ-ն անվանել է «հնացած», իսկ «սառը պատերազմի» դարաշրջանը՝ վաղուց ավարտված:

«ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է ամբողջական վերակազմավորում», – գրել է Մասկը։

Ամերիկացի միլիարդատերը նախկինում բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի անդրատլանտյան քաղաքականությունը և կոչ արել կրճատել Եվրոպայի պաշտպանությանն ուղղված ծախսերը: Գործարարը կարծում է, որ նման ծախսերն անընդունելի են՝ հաշվի առնելով Վաշինգտոնի բյուջեի զգալի դեֆիցիտը և աճող պետական ​​ծախսերը։




Լրահոս