![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/0neRYuCEh1Z8AAmK5pSOQwOrCmdlYQIvTNB3AK2h-1.jpg)
Աշխարհի ամենահարուստ մարդը հանդիսացող ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի որդին՝ X Æ A-Xii-ն, որը հայտնի է Little X մականունով, զվարճալի շոու է ապահովել՝ ընդօրինակելով իր հորը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ։ Մամուլի ասուլիսից կադրեր է հրապարակել Իլոն Մասկն իրեն պատկանող X սոցիալական հարթակում։
Մինչ Թրամփը և Մասկը քննարկում էին կառավարության արդյունավետությունը, փոքրիկ X-ը զվարճացնում էր լրագրողներին՝ ծամածռություններ անելով, կառչելով իր հորից, նույնիսկ բարձրանալով հոր ուսերին՝ փակելով նրա ականջները, քաշելով մազերը:
Մասկի խոսելու ժամանակ որդին տեսախցիկից դուրս գտնվող մեկին սաստել է՝ փորձելով լռեցնել և ասելով «շշշ»:
Ասուլիսի ընթացքում նա, քաղաքավարի կերպով արդարանալով, ասել է. «Ներողություն եմ խնդրում, ես պետք է միզեմ»:
Մասկը չի բացատրել, թե ինչու է որդին մասնակցել մամուլի ասուլիսին, սակայն նախկինում նա խոսել է երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկության մասին՝ չնայած իր զբաղված գրաֆիկին։
— Elon Musk (@elonmusk) February 11, 2025