![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_5290017172040576468_y.jpg)
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը նախորդ շաբաթ՝ փետրվարի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի սրճարաններից մեկում հանդիպել է Քննչական կոմիտեի (ՔԿ) նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ:
Համաձայն տարածված տեղեկությունների՝ նա քննարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թեկնածուներից մեկի հարցը, որպեսզի Իոաննիսյանը քննության ժամանակ շատ ճնշում չգործադրի այդ թեկնածուի նկատմամբ:
ArmLur.am-ը Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչու է հանդիպել Արգիշտի Քյարամյանին և ինչ է քննարկել նրա հետ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ընտրությունից առաջ:
«Ես Արգիշտի Քյարամյանին ճանաչում եմ շատ վաղուց: Ինձ ամենաշատը հետաքրքրում էր քննչական կոմիտեում առկա բալային համակարգի հարցը, և ես հարցուփորձ եմ արել նրան: Ես ցանկանում եմ առաջ տանել, որ այդ համակարգը ներդրվի նաև ոստիկանական համակարգում: Բայց քանի որ այդ օրը հայտնի էր նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագաի դիմորդների ով լինելը, ես հարցրեցի՝ ինչ գիտի թեկնածուների մասին: Ես ամեն օր տարբեր մարդկանց եմ հանդիպում՝ հայտնի և անհայտ, և հետաքրքրվում եմ, թե ինչ գիտեն թեկնածուների մասին: Այսքանը»,- նշեց Իոաննիսյանը: