Այրվել է Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին` ժամը 16։58-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովիտ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը։




Լրահոս