Քիչ առաջ երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Քննարկեցինք հարցեր Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական ինտելեկտի, դոլարի և այլ թեմաներով»,- նշել է Թրամփը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։
Նախագահները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել։






























