![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/476420919_658065556556538_1704722873952282302_n.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
«Հենց նոր խոսեցի Դոնալդ Թրամփի հետ խաղաղության հասնելու հնարավորությունների և թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության մասին։ Քննարկեցինք Սքոթ Բեսենտի հետ մեր զրույցը և տնտեսական փոխգործակցության վերաբերյալ մեր նոր համաձայնագրի նախապատրաստումը: Մենք սահմանում ենք մեր համատեղ քայլերը ԱՄՆ-ի հետ՝ կասեցնելու ռուսական ագրեսիան և երաշխավորելու հուսալի, երկարատև խաղաղություն»,- նշված է հաղորդագրությունում։
Զրույցի մանրամասները չեն հաղորդվում։
Նշվում է, որ Թրամփը զանգահարել է Զելենսկիին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո։ Պուտինի հետ զրույցից հետո Թրամփն ասել է, որ իր վարչակազմին հրահանգել է բանակցություններ սկսել ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու համար։