
Եգիպտոսի դատարանը չորս տղամարդու դատապարտել է 8 տարի ազատազրկման՝ միասեռականներին բնորոշ արարքների համար:
Տղամարդիկ «սեքս փարթիներ» են կազմակերպել և կանացի հագուստ հագել: Եգիպտոսի դատարանն ուղղակիորեն չի արգելում միասեռական գործողությունները, բայց դատախազներն օգտագործել են օրենսդրություն, որն արգելում է սանձարձակությունը:
Իրավապաշտպանները քննադատել են դատարանի որոշումը: ԱՄՆ-ին կից Մարդու իրավունքների պաշտպանության խումբը համարում է դատարանի այդ որոշումը «մտահոգող և հիասթափեցնող». տեղեկացնում է CNN–ը: