![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/476838560_1057370719765287_2211784440080807483_n-e1739430253965.jpg)
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Հարկային իրավախախտումները մեծ ազդեցություն են ունենում պետության զարգացման և բարեկեցիկ կյանքի ապահովման համար։ Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է ապահովել բարեկեցություն և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։
Միաժամանակ, ՊԵԿ-ը ներկայացնում է հունվարի 1-ից 31-նընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։
2 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 50․000 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 2․ 500․ 000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։
8 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 1․866․896 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 1․201․917․448 ՀՀ դրամ: Ցանկն՝ այստեղ։
4 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 7․690․000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։