Վահագն Հովակիմյանն ու խորհրդականը 6 օր առաջ Կոսովո են մեկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ-ից այսօր՝ փետրվարի 13-ին  հաղորդագրություն են տարածել փետրվարի 7-ից 11-ը Վահագն Հովակիմյանի ու նրա խորհրդականի՝ Կոսովո կատարած այցի նպատակի մասին։

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու ԿԸՀ նախագահի խորհրդական Արևիկ Նավոյանը փետրվարի 7-ից 11-ը գործուղվել են Կոսովոյի Հանրապետություն։

ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Կոսովոյի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ փետրվարի 9-ին կայացած Կոսովոյի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու համար»,- նշված է ԿԸՀ հաղորդագրությունում։




Լրահոս