ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և պետնախարար Ռուբեն Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում այսօր կշարունակվի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան շինծու գործերով դատավարությունը։ Ադրբեջական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր դատական նիստը շարունակվելու է պետական դատախազների կողմից մեղադրական եզրակացության հրապարակմամբ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շինծու մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի ութ նախկին ռազմաքաղաքական առաջնորդներին, որոնք ապօրինաբար ձերբակալվեցին 2023 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին այն բանից հետո, երբ Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ՝ էթնիկ զտման ենթարկելով 120․000 հայի։ Նախորդ դատական նիստին, որը տեղի է ունեցել փետրվարի 10-ին, նախագահող դատավորը հայտարարել էր, որ դատավարությանը նոր թարգմանիչներ են բերվել։ Ավելի ուշ, անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի միջնորդությունները չբավարարելուն, փաստաբանը հայտարարել էր, որ գործը քննող դատավորների կոլեգիան շահագրգռված է քրեական հետապնդմամբ և բացարկի միջնորդություն էր ներկայացրել դատարանի կազմին։
Նշենք, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և պետնախարար Ռուբեն Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում առաջադրված շինծու մեղադրանքների պատճառով։
Վերջում հավելենք, որ Արցախի մյուս պաշտոնյաների՝ շուրջ 15 անձի գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս