![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/screenshot-1_132-770x_-1.png)
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժինների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնաման ուղղությամբ, հայտնում են ՆԳՆ-ից:
Մասնավորապես՝ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Արմավիր-Հացիկ ճանապարհի ձախակողմյան հատվածում:
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մեկնել են նշված վայր։ Հայտնաբերվել են ինգնաձիգներ, որսորդական հրացաններ, ատրճանակ, հակատանկային ական՝ խողովակով, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 540 փամփուշտ և այլ զինամթերք:
Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։