
Հայտնի է դարձել WBA վարկածով թեթևագույն քաշային կարգի Աշխարհի չեմպիոն Անսելմո Մորենոյի (31-1-1) և Աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի (37-3-1) միջև կայանալիք մենամարտի մրցավարական կազմը: Ռինգում երրորդ մարդն է լինելու Ռաուլ Կաիսը: Մենամարտի մյուս մրցավարներն են Ջեյմս Ջենկինը, Սթիվ Ինգլիշը և Խոսե Քովիանը: Դարչինյան-Մորենո մենամարտը կկայանա դեկտեմբերի 3-ին` Անահայմում(ԱՄՆ):