Թրամփը Reuters-ից պահանջել է վերադարձնել ամերիկյան կառավարությունից ստացած գումարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ից պահանջել է վերադարձնել ամերիկյան կառավարությունից, մասնավորապես պաշտպանության նախարարությունից ստացած գումարը, այս մասին նա գրառում է արել Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփը, վկայակոչելով ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), իր հրապարակման մեջ, ասել է, որ Reuters-ը պաշտպանության նախարարությունից ստացել է ինը միլիոն դոլար։

Թրամփը պահանջել է նաև, որ Politico-ն միլիոնավոր դոլարները վերադարձնի ամերիկացի հարկատուներին։ Թրամփը հիշատակել է նաեւ New York Times-ը՝ այն անվանելով «մահացող»։

Ավելի վաղ ամերիկացի ձեռնարկատեր և ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ Reuters-ը միլիոնավոր դոլարներ է ստացել ԱՄՆ իշխանություններից՝ «լսարանին մոլորեցնելու համար»։




Լրահոս