![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/ap-18197417420399-1-1540x_.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կդիմավորի Մոսկվա օտարերկրյա առաջնորդներին, այդ թվում՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, եթե նրանք գան։ Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի ծոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Սա մի օր է, որը խորհրդանշում է ֆաշիզմի դեմ հաղթանակը։ Եվ այս թեման, ցավոք, այժմ ավելի արդիական է, քան երբևէ։ Եվ հետևաբար, եթե կան երկրներ և հատկապես մեծ երկրներ, որոնք կորոշեն մեզ հետ կիսել այս հաղթանակի ուրախությունն ու այս օրվա նշանակությունը, ապա, իհարկե, մենք և հատկապես նախագահ Պուտինը ուրախ կլինենք ողջունել նրանց Մոսկվայում»,- ասել է Պեսկովը։
Խոսելով պատերազմի դադարեցման վերաբերյալ բանակցությունների մասին, Պեսկովը նշել է, որ Ուկրաինան այս կամ այն կերպ անպայման կմասնակցի կարգավորման բանակցություններին, բայց կլինի նաև ռուս-ամերիկյան երկկողմ քննարկում։
Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել Թրամփ-Պուտին, ապա Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց։ Կողմերը քննարկել էին պատերազմի դադարեցման վերաբերյալ հարցերը։