Ռուսաստանը կսահմանափակի օտարերկրյա մեսենջերների օգտագործումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պետական ​​ծառայությունները, կապի օպերատորները և բանկերը մարդկանց հետ շփվելիս այլևս չեն կարողանա օգտագործել օտարերկրյա մեսենջերներ, ինչը կօգնի կանխել դեպքերը, երբ խաբեբաները նման հաստատությունների աշխատակիցներ են ներկայանում:

Ըստ РИА Новости-ի՝ հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Հանդիպման ընթացքում կառավարության անդամները հեռախոսային և ինտերնետային խարդախությունների դեմ պայքարի հարցեր են քննարկել։

Միշուստինը հայտնել է, որ Նախարարների կաբինետը նման սպառնալիքների կանխմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ է պատրաստել։ Ըստ Միշուստինի՝ դա միջոցառումների համալիր փաթեթ է, որի իրականացումը նախատեսվում է մոտ ապագայում։




Լրահոս