Այդ փաստի ուրացումն ազգադավ կեցվածք է և թշնամու քարոզչության արդյունք. Արցախի ԱԺ պատգամավորների հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ներքոգրյալ պատգամավորները դատապարտում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի արտահայտություններն Արցախի ժողովրդի նվաստացման փորձերի վերաբերյալ:Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորները` անդրադառնալով Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարաությանը:

Հայտարարությունում ասվում է, որ ՀՀ ԱԺ նախագահի նման մոտեցումն ու մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի զանազան հատվածների մեջ պառակտում սերմանելու հարցում:

«Արցախի համար ազգային- ազատագրական պայքարը, անկախ հանրապետության կայացումը, արյան ու քրտինքի գնով մինչև վերջին շունչը պայքարի արդյունքն է:

Այդ փաստի ուրացումն ազգադավ կեցվածք է և թշնամու քարոզչության արդյունք:Նման արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան սրբապղծություն հայրենիքի համար նահատակված հայորդիների հանդեպ»,- ասված է հայտարարությունում:

Պատգամավորներ՝ 1.Բաղունց Գագիկ

2.Գրիգորյան Արամ

3.Գալստյան Դավիթ

4.Մոսիյան Արթուր

5.Մելքումյան Դավիթ

6.Դանիելյան Աշոտ

7.Գրիգորյան Նելլի

8.Թովմասյան Արթուր

9.Ավանեսյան Էլեոնորա

10.Ավագյան Արեգ

11.Բաղրյան Իլիչ

12.Աղաբեկյան Էդուրարդ

13.Կասյան Վլադիմիր

14.Աթայան Կարինե

15.Հակոբյան Արմեն

16.Հարությունյան Վիգեն

17.Հարությունյան Արամ

  1. Ղալայան Լեռնիկ

19.Հակոբյան Մետաքսե

20.Ստեփանյան Գեղամ

21.Բալայան Վահրամ

22.Սարգսյան Գոհար

  1. Հովհաննիսյան Կարեն
  2. Սարգսյան Դավիթ




Լրահոս