Գագիկ Ծառուկյանի բիզնեսին են խփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է պատգամավորներ Էդմոն Մարուքյանի ու Ալեքսանդր Արզումանյանի`շահումով խաղերի և խաղատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին առաջարկը, որը կառավարության կողմից հավանության է արժանացել: Միաժամանակ, կառավարությունը հանդես է եկել նախագծում որոշակի փոփոխություններ անելու որոշ առաջարկներով, որոնք ընդունելու դեպքում միայն օրենքի նախագիծը կհամարվի ընդունելի:

Հիշեցնենք, որ պատգամավորներն առաջարկում են ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ, և հստակեցնել քաղաքացու կողմից խաղատուն կատարվող իր այցելությունները սահմանափակելու կարգը:

Ուշագրավն այն է, որ  ԱԺ նախորդ քառօրյայի ժամանակ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ի պատասխան ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ «ագահ, մասնավոր անձինք 6-8 մլն դոլար փող են աշխատում», ասել էր. «Ես այդ ժամանակ մտածում էի, թե որ մասնավոր անձի մասին է խոսքը և այդ չափանիշներին վերաբերվող միայն մեկ օրինակ հիշեցի. դա վերաբերում է Երևանում գործող միայն մեկ կազինոյի («Շանգրի Լա» խաղատուն-խմբ.), որն իսկապես տարեկան 6-8 մլն դոլար շահույթ է ստանում»,- նշել էր նախարարը՝ շեշտելով, թե այդ շահույթը ստանում է շնորհիվ նրա, որ նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է միահամուռ քվեարկել հօգուտ ներկայացված օրինագծի»:

Փաստորեն, հաշվի առնելով ԲՀԿ-ի ներկայիս այլընտրանքային դիրքորոշումը, նրա համագործակցությունը ընդդիմադիր 3 ուժերի հետ՝ կառավարությունը որոշել է խփել Ծառուկյանի բիզնեսին:

Սոնա Դավթյան




Լրահոս