Ինչպես տեղեկացնում են armlur.am –ին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ: Տ. Մարգարյանը կարևորել է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակն ու տարբեր բնագավառներում իրականացվող գործակցության ծրագրերը:”Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի հայ-չինական հարաբերությունների համատեքստում երկու մայրաքաղաքների միջև առաջին անգամ ստորագրված համագործակցության վերաբերյալ հուշագրով նախատեսված բոլոր կետերն ու ծրագրերը կյանքի կոչվեն: Երևանն այսօր բաց է քաղաքային տնտեսության կառավարման ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար եւ առաջիկայում ակնկալում ենք հարաբերությունների զարգացում ինչպես տնտեսական, այնպես էլ տեխնիկական համագործակցության շրջանակում”,-ասել է Տ. Մարգարյանը:Շնորհակալություն հայտնելով չինական կառավարության տրամադրված 249 քաղաքային ավտոբուսների համար` Տ. Մարգարյանը նշել է, որ երթուղային նոր ցանցի ներդրման պայմաններում դրանք լավագույն նվերն են Երևանին և քաղաքի բնակիչներին: Քաղաքապետարանի պատվիրակությունը օրերս է վերադարձել Չինաստանից, և առաջիկայում սպասվում է ավտոբուսների առաջին խմբաքանակի` թվով 66 ավտոբուսի ներկրումը Երևան:Իսկ թվով 183 ավտոբուս, այստեղ կլինի արդեն հունվարին:
Երեվան կներկրվի 66 ավտոբուս
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ