Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր հայ անվանի գրող, էսսեիստ, 20-րդ դարակեսի լավագույն արձակագիրներից մեկի՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 90 տարեկան:

Գրողի հոբելյանի առթիվ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնում 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում բացվեց «Ինքնանկարի փորձ» ցուցադրությունը, որտեղ ընդգրկվել են գրողի լուսանկարները: Այցելուները «հանդիպում» են Մաթեւոսյանին, նրա ծնողներին, նրա ընտանիքի մյուս անդամներին։

 

 

ՕՐԵՆՔ

ՀԱՐՑ. Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ վկայականը կորցնելուց հետո տրամադրվու՞մ է արդյոք դրա կրկնօրինակը։

Արամ Գաբրիելյան (31 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. 2019 թվականի հուլիսի 1-ից հետո վկայականի կրկնօրինակ չի տրամադրվում, այլ վկայականը փոխարինվում է նոր գրանցման վկայականով՝ պետական գրանցման իրական ամսաթվի վերաբերյալ նշումով։

ՀՀ կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընդ որում՝ մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինվում է դրա համար դիմումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, որի համար վճար չի գանձվում։

 

 

 

 




Լրահոս