Հրապարակվել է կործանված AZAL ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների ամբողջական վերծանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի անձնակազմն ինքնուրույն որոշել է թռչել Բաքու, ապա՝ Ակտաու։ Խոսակցության ամբողջական վերծանումը հրապարակել է Baza.io-ն:

Ձայնագրությունները ցույց են տալիս, որ Գրոզնիում վայրէջք կատարելուց առաջ օդաչուների խցիկում խուճապ է եղել. անձնակազմը պատրաստ չի եղել աշխատել GPS ազդանշանի բացակայության կամ դրա խաթարման պայմաններում։ Երկրորդ օդաչուն խոստովանել է, որ երբեք չի կատարել NDB կառավարում (заход по приводам):

Դիսպետչերները երեք անգամ հարցրել են օդաչուներին՝ արդյոք ամեն ինչ կարգի՞ն է ինքնաթիռում, և արդյոք կապիտանը նախատեսում է արտակարգ դրություն հայտարարել։ Նրանց ասել են, որ ինքնաթիռում ամեն ինչ կարգին է։ Բացի այդ, թռչունների հետ հարվածի և ինքնաթիռում գազի բալոնի պայթյունի մասին տեղեկություն է հայտնել օդանավի հրամանատարը։

Ինքնաթիռի կապիտանի և երկրորդ օդաչուի խոսակցություններից պարզ է դառնում, որ Գրոզնիի օդանավակայանում վայրէջքի երկու փորձերն էլ անհաջող են ավարտվել՝ չնայած դիսպետչերների օգնությանը։ Դրանից հետո անձնակազմի կապիտանը որոշում է թռչել նախ Բաքու, իսկ հետո՝ Միներալնիե Վոդի։

Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը 2024թ․ դեկտեմբերի 25-ի առավոտյան վթարի է ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, որոնցից 38-ը զոհվել են, 29-ը՝ ողջ մնացել։




Լրահոս