Սելենա Գոմեսը նոր երգ է թողարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սելենա Գոմեսը նոր երգ է թողարկել։ Երգչուհին ինստագրամյան իր էջում սիրառատ տեսանյութ է հրապարակել, որտեղ սիրելիի՝ Բեննի Բլանկոյի հետ է։

Տեսանյութին կից երգչուհին գրել է. «Ինչպես կարող են նրանք քեզ սիրել այնպես, ինչպես ես եմ սիրում»։

Նշենք, որ երգչուհու շատ երկրպագուներ մինչ օրս ունեն ցանկություն, որ Սելենան և իր նախկին ընկերը՝ երգիչ Ջասթին Բիբերը լինեն հարաբերությունների մեջ, քանի որ շատ համապատասխան են։

Հավելենք, որ Սելենայի նոր երգը կոչվում է «Scared of loving you», որը հասանելի է երաժշտական բոլոր հարթակներում։




Լրահոս