«Անորա» ֆիլմը նոմինացված է Օսկարի 6 անվանակարգերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի «Անորա» ֆիլմի շուրջ հետաքրքրություններն ու խոսակցությունները չեն դադարում։

Ֆիլմի մասին կարծրատիպեր ու կարծիքներ ունեցողները բաժանվել են երկու մասի։ Մի մասի համար ֆիլմը արվեստի գործ է, իսկ մյուս մասի համար՝ պարզապես ժամանակի կորուստ, անիմաստ կինոնկար։

Նշենք, որ Շոն Բեյքերի ֆիլմում նկարահանվել են հայազգի դերասաններ Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը։

Ֆիլմն այս տարվա «Օսկար» 2025 մրցանակաբաշխությանը նոմինացված է 6 անվանակարգերում։

«Օսկարի» 97-րդ մրցանակաբաշխությունն այս տարի կկայանա մարտի 3-ին՝ Լոս Անջելեսում։

Հավելենք, որ անցած շաբաթ ֆիլմը Լոս Անջելեսում Քննադատների ընտրության մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Հիշեցնենք, որ «Անորա» ֆիլմը անցած տարի Կաննի միջազգային կինոփառատոնում գլխավոր մրցանակի էր արժանացել։




Լրահոս