Կարեն Սարուխանյանի ոճափոխությունը․ ՔՊ-ական պատգամավորը Փաշինյանի օրինակով մորուք է պահում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը թիմակիցների կողմից մերժվելուց հետո որոշել է մորուք պահել՝ նմանվելով հեղափոխական Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ ի սկզբանե ՔՊ-ական պատգամավորը պայքարում էր Գյումրիի համայնքապետի պաշտոնի համար։ Կուսակցության վարչության նիստում անգամ քննարկվել էր նրա թեկնածությունը։

Բայց արի ու տես, որ Փաշինյանն անակնկալ էր պատրաստել Սարուխանյանի համար։ ՔՊ վարչության նիստի ժամանակ հենց բոլորի ներկայությամբ Կարեն Սարուխանյանին՝ իր համար վստահելի բժշկի եւ իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ թմրանյութի թեստ հանձնելու էր ուղարկել։

Այս նիստից ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին, հրապարակավ հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը եւ նրա ընկերը` Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգեւ Գեւորգյանը:

Այս սկանդալային պատմությունից հետո Կարեն Սարուխանյանի թեկնածությունը ՔՊ-ն մերժեց, Փաշինյանը հայտարարեց, որ փրայմերիզ կանցկացվի, թեկնածուներ կինքնաառաջադրվեն, իսկ առավել ձայներ ստացած թեկնածուն կգլխավորի ՔՊ ցուցակը՝ Գյումրիի արտահերթ ընտրություններում։

Կարեն Սարուխանյանը ևս առաջադրել էր իր թեկնածությունը, բայց քիչ ձայներ ստացել,, ասել է թե, գյումրեցիների կողմից ևս մերժվել էր, իսկ ՔՊ թեկնածու ընտվեց Սարիկ Մինասյանը, որը այժմ համայնքապետի ԺՊ-ն է։

 




Լրահոս