
Կրասնոդարի մարզի դատարանը կնոջը դատապարտել է 13 տարվա ազատազրկման: Նրան մեղավոր են ճանաչել սպանության և սպանության փորձ կատարելու համար:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալն առավոտյան եկել է իր նախկին կողակցի և նրա սիրուհու տուն: Տանտերերը դեռ քնած են եղել: Կինը նրանցից յուրաքանչյուրին հարվածել է ավելի քան 7 անգամ և հեռացել:
Մեղավորը համոզված էր, որ երկուսին էլ սպանել է: Ստացված վերքերից կինը տեղում մահացել է, իսկ նրա սիրեկանին հաջողվել է փրկել. հաղորդում է vesti.ru-ն: