
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը կմեկնարկի Կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկությունում: Առաջին երկու հանդիպումն ընտրանին կանցկացնի տանը՝ փետրվարի 21-ին և 25-ին Արմավիրում՝ հյուընկալելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ղազախստանի հավաքականներին:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Փետրվարի 16-25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվելիք մարզական հավաքին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ՝
Ալինա Պողոսյան – «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)
Սոֆինե Կևորկյան – Լուիզիանայի պետական համալսարան (ԱՄՆ)
Լիլիթ Բաբայան – «Փյունիկ-աղջիկներ»
Պաշտպաններ՝
Նատաշա Ժամգոչյան – «Լավալ» (Կանադա)
Սվետլանա Ղարագյոզյան – «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Լիանա Ղազարյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Միլանա Վարդանյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նատալիա Մինիսսյան – «Լեջենդս» (ԱՄՆ)
Սոֆիա Հարությունյան – «Բրեյքերս» (ԱՄՆ)
Սավաննա Թեյլոր
Հասմիկ Գրիգորյան – «Ուրարտու-աղջիկներ»
Անյուտա Գալստյան -«Ուրարտու-աղջիկներ»
Կիսապաշտպաններ՝
Աննա Դալլաքյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Վերոնիկա Ասատրյան – «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանչյան – «Լանս» (Ֆրանսիա)
Մարալ Արթին – «Մոտրիլ» (Իսպանիա)
Իզաբելլա Մանե Ներսեսյան – «Իգլզ» (ԱՄՆ)
Նարինե Դավթյան – «Համբուրգ» (Գերմանիա)
Հարձակվողներ՝
Տաթև Խաչատրյան – «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան – «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Միլենա Սայադյան – «Ուրարտու-աղջիկներ»
Օքսաննա Պիզլովա – «Ռոստով» (Ռուսաստան)
Հուրի Թորոսյան – «Տուդելա» (ԱՄՆ)
Երկու հանդիպումն էլ տեղի կունենա Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 14:30-ին: