ԱԱԾ ղեկավարների նիստ` Սոչիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ ապրիլի 9-11-ը ՌԴ Սոչի քաղաքում կկայանա արտասահմանյան երկրների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների  ղեկավարների խորհրդի XIII-րդ նիստը: Նիստում կքննարկվեն միջազգային ահաբեկչության և  կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շուրջ  հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների համագործակցության հարցեր, միջազգային խոշոր միջոցառումների անվտանգության ապահովման գործում փոխհամագործակցության ուղիների բարելավման, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա վտանգների և դրանց չեզոքացման  հարցում հատուկ ծառայությունների խնդիրները:

ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ Ազգային անվտանգության  ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն




Լրահոս