
ԱՄՆ-ն ազատ է արձակել կիբերհանցագործության մեղադրանքով պատիժը կրող Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Վիննիկին։ Ալեքսանդր Վիննիկի փաստաբան Արկադի Բուխը Ռիա Նովոստի-ին հայտնել է, որ ռուսաստանցին ինքնաթիռով ժամանել է Թուրքիա, որտեղից նրան մեկ այլ չվերթով ուղարկել են Ռուսաստան։
«Մենք թարմացված տեղեկություն ենք ստացել պարոն Վիննիկի գտնվելու վայրի և կարգավիճակի վերաբերյալ: Մեզ տեղեկացրին, որ նա ինքնաթիռով ժամանել է Թուրքիա, որտեղից նրան մեկ այլ չվերթով ուղարկել են Ռուսաստան»,- ասել է Բուխը։
Ըստ Բուխի՝ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում նա կժամանի Մոսկվայի օդանավակայան։