Թուրքական ակումբը 10 մլն եվրո է առաջարկել Սպերցյանի համար․ ՀՖՖ-ն դեմ է հանդես եկել առաջարկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ermenihaber.am-ը գրում է․

«Թուրքիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Trabzonspor» ֆուտբոլային ակումբը ցանկություն է հայտնել իր շարքերում տեսնել ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային թիմի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

Այդ նպատակով 2025-ի հունվարին թուրքական  ակումբը համապատասխան առաջարկ է արել  ռուսական ակումբին։

Ըստ թուրքական աղբյուրի՝ «Կրասնոդարը» տվել է համաձայանություն, սակայն տրանսֆերը չի կայացել հայկական կողմի միջամտության պատճառով։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը դեմ են հանդես եկել հայ ֆուտբոլիստի թուրքական ակումբ տեղափոխվելուն։

Թուրքական աղբյուրը դա համարել է քաղաքական պատճառներից բխած հետևանք։ Նշվում է, որ թուրքական ակումբը Սպերցյանին իր շարքերում տեսնելու համար պատարստ է եղել վճարել 10 մլն եվրո»։




Լրահոս