
Լեռնային Ղարաբաղի հայ և “ադրբեջանական” համայնքների ներկայացուցիչների հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 8-10-ին՝ Փարիզում։ Այս մասին հայտարարել է “Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնք” հասարակական միավորման անդամ Ֆարհադ Բադալբեյլին։Նա ասել է, որ այդ հանդիպմանը կարող է մասնակցել Միլի մեջլիսի պատգամավոր Ռովշան Ռզաևը և Բաքվի Սլավոնական համալսարանի ռեկտոր Քյամալ Աբդուլլան։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները հանդիպում էին ունեցել Բեռլինում, որին հայկական կողմից ոչ ոք չէր մասնակցել. 1news.az