Եղվարդի խճուղում վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդուն չի հաջողվել փրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով Անաստաս Միկոյան փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա Լևոն Մ․-ն։

Պարզվել է, որ ժամը 15:30-ին Եղվարդի խճուղում տղամարդուն վրաերթի է ենթարկել «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը, ինչից հետո մեքենան բախվել է «Հյունդայի» մակնիշի մի մեքենայի:

Ժամը 20-ին Լևոն Մ․-ն հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս