
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ և ձյուն) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Բերդի, Աշտարակի (մառախուղ) տարածաշրջաններում, Վանաձոր, Սպիտակ, Արմավիր և Էջմիածին քաղաքներում տեղում է ձյուն։
Գեղարոտ-Ալագյազ ավտոճանապարհին, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում առկա է մերկասառույց։